Հարգելիներս, որ այդպես նախանձով, դրական արձագանք եք տալիս վրաց իշխանությունների գործողություններին իրենց ընդդիմության հանդեպ, համեմատելով 18-ի մեր իշխանությունների պահվածքի հետ, հասկանալի է:
Բայց մի մոռացեք, որ առջևում 26 թիվն է, դուք էլ լինելու եք ընդդիմությունը, ու մեր իշխանությունը՝
վրացական իշխանությունից առավել կոշտ ու վճռական է լինելու:
Դեռ Լենինն էր պատգամում , թե «...թրիքի արժեք էլ չունի այն կառավարությունը,
որն ի վիճակի չէ պաշտպանել իր իշխանությունը»։
Ի միջի այլոց, Լենինը տալիս է նաև իշխանափոխության անատոմիան։
Իզուր չէ, որ Սորբոնի, Օքսֆորդի, Ենայի համալսարաններում լենինիզմը պարտադիր առարկա է:
Ափսոս, նրանք, ովքեր մեզ մոտ օր ու գիշեր, այս էլ 28-30 տարի, իշխանափոխությունից են խոսում, անգամ Լենինի հատորները թերթած չկան։
Ինչևէ, որևէ մեկին ոչինչ ասելու նպատակ չունեմ։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ